Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am

Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am

Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական միջոցը զզվելի է համարում:

Քիմբերլիի պնդմամբ՝ այլեւս երբեք խանութում օճառ չի գնելու: Կինը կարողացել է ինքնուրույն բուժել էկզեմայի ծանր տեսակը, որի դեմ անարդյունավետ են եղել ամենահզոր ստերոիդներով քսուկներն ու ավանդական այլ միջոցները: Ներկայում Ավստրալիայում բնակվող երեք երեխաների մայրն արդեն սեփական ընկերությունն է հիմնել, որը կանանցից գնում է ավելորդ կրծքի կաթն ու դրանից օճառ պատրաստում:

«Էկզեմայի բուժման ընթացքում փորձեցի այն ամենը, ինչ առաջարկում է ժամանակակից բժշկությունը եւ կոսմետոլոգիան: Սակայն ձեռքերիս եւ ոտքերիս ցանը համառորեն չէր անցնում: Կրծքի կաթը գրեթե ակնթարթորեն օգնեց, ցնցված էի արդյունքից»,- պատմել է Քիմբերլին:

Դա պատահաբար է տեղի ունեցել: Օրերից մի օր ձանձրացած Քիմբերլին օճառի է վերածել սառեցրած կրծքի կաթը եւ մոռացել այդ մասին: Երբ քսուկներն ու դեղերը չեն օգնել սթրեսի հետեւանքով առաջացած էկզեմայի բուժման հարցում, կինը հիշել է այդ օճառի մասին եւ, ամբողջությամբ «հուսահատված», որոշել է փորձել այն: Արդյունքը ցնցող է եղել, եւ քանի դեռ Քիմբերլիի օրգանիզմը կրծքի կաթ է արտադրել, կինը շարունակել է դրանից օճառ պատրաստել:

Երբ նույն օճառն օգնել է նաեւ Քիմբերլիի մի քանի ընկերուհիներին, կինը որոշել է սեփական ընկերությունը ստեղծել: Այդ պահից ի վեր նա մեծաթիվ պատվերներ է ստանում, եւ, չնայած ամուսինը դա զզվելի է կոչում, Քիմբերլին շարունակում է տան պայմաններում օճառ պատրաստել երիտասարդ մայրերից գնված «հումքի» հիման վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedikForum
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ